ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Դժգոհում են, բայց գոհ են

Դժգոհում են, բայց գոհ են
13.04.2012 | 00:00

Չնայած իրականացվող բարեփոխումների նկատմամբ հասարակության անվստահությանը, այնուհանդերձ, ուսումնասիրությունները փաստում են, որ հինգ ոլորտներում կատարված բարեփոխումների արդյունքները հասարակությունը դրական է գնահատում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության երեկվա նիստը սկսելուց առաջ անդրադարձավ այդ ուսումնասիրությանը։ Ըստ ներկայացվածի` ավտոտեխզննման գործընթացի պարզեցման բարեփոխումներից գոհ է հարցվածների 90,7 %-ը, մանկապարտեզներում, դպրոցներում, բուհերում բժշկական տեղեկանքների պարզեցումից` 87,5 %-ը, նոտարական գրասենյակներում ծառայությունների գների հստակեցումից և վերահսկումից` 80,4 %-ը, վարորդական վկայականների տրամադրման գործընթացի պարզեցումից` 82,1 %-ը և կադաստրի առքուվաճառքի գործառույթների (չափագրումների) պարզեցումից` 89,3 %-ը։

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ